-
12.12.2020|
21:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Pfizer և Moderna կորոնավիրուսային պատվաստանյութերն անցել են «անվտանգության ոսկե ստանդարտը» և հայտնել, որ շաբաթ կսկսվի բնակչության անվճար պատվաստումը:
-
12.12.2020|
21:45
«Փաստինֆո»-ն գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա մամուլի քարտուղարը չեն արձագանքում Արցախի հանրապետության 7 շրջանների դիմաց 5 մլրդ դոլարի առաջարկ ստանալու հայտարարություններին։ Մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ հեռախոսակապ հաստատելու «Փաստինֆո»-ի բոլոր փորձերն այսօր անարդյունք անցան։
-
12.12.2020|
21:42
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր այցելել են տարածաշրջան և առաջինը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության, ռուսաստանցի համանախագահի փոխարեն հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը։
-
12.12.2020|
21:41
ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, նախատեսվում են հանդիպումներ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ:
-
12.12.2020|
21:39
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։
-
12.12.2020|
21:38
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Եվրամիության «գիտակից անդամները» գագաթաժողովում խափանեցին Թուրքիայի դեմ պատժամիջոցեր սահմանելու ջանքերը ու պնդել, որ մարտին ԵՄ հաջորդ գագաթաժողովում ևս Անկարային վնասող որոշումներ չեն ընդունվի։
-
12.12.2020|
20:20
Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքի՝ ֆեյսբուքում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
-
12.12.2020|
19:25
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
-
12.12.2020|
15:34
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին Թեհրանի կողմից հնչած քննադատությունից հետո:
-
12.12.2020|
15:26
ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ ավելի շատ համագործակցել միգրացիայի ոլորտում՝ Բրյուսելում ԵՄ առաջնորդների երկօրյա հանդիպումից հետո հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, գրում է Reuters-ը։